Քաղաքականություն

Դադարեցվել են ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանի լիազորությունները

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը: Այս մասին տեղեկացրել է ԱԺ պաշտոնական կայքը:

Արձանագրությունում մասնավորապես նշված է՝ հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Համազասպ Դանիելյանի՝ պատգամավորի լիազորությունները:

Համազասպ Դանիելյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հունիսի 9-ին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *