Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարությունը է տարածել, որում ասվում է․
Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդության քննության վերաբերյալ շուրջ 15 ժամ տևած քննարկման արդյունքներով դատարանը որոշում կայացրեց 2 ամիս ժամանակով երկարացնել Դ. Տոնոյանին կալանքի տակ պահելու ժամկետը, որի վերաբերյալ կայացված որոշումը դեռ չի ստացվել:
Հաշվի առնելով վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերում, ինչպես կալանավորման պայմանների, այնպես էլ կալանավորման հիմքերի վերաբերյալ տեղեկությունների բացակայությունը՝ պետք է փաստենք, որ վարույթն իրականացնող մարմնի և դատարանի՝ պաշտպանական ոլորտում վարչատնտեսական գործունեության որոշումների ձևավորման և կայացման գործընթացի վերաբերյալ թերի և ոչ մասնագիտական գիտելիքների պատճառով Դավիթ Տոնոյանի ազատության իրավունքը ենթարկվում է շարունականական ոտնահարման, որի հեռահար նպատակներից մեկը նրա հեղինակության վրա ազդելն է:
Կրկին հրավիրում ենք քաղաքական ղեկավարության ուշադրությունը Դ. Տոնոյանի նկատմամբ իրականացվող ոչ օբյեկտիվ քննության վրա, որի վառ ապացույցներն են քրեական գործով յուրօրինական, սուբյեկտիվ և ոչ պրոֆեսիոնալ մեկնաբանությունները՝ հիմնված բացառապես ենթադրությունների վրա:
0 Մեկնաբանություն