Քաղաքականություն

Ձեր չափը իմացեք․ հերիք եղավ, բոլ եղավ․ Փաշինյան (տեսանյութ)

«Ով, որ ինձ ասի, որ ես հող եմ հանձնել, ես այդ մարդկանց հետ մատով եմ խոսելու և մատով եմ խոսել»․ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը զայրացրած այսպես արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի հարցին։

Վերջինս նշեց, որ  ռուս-ուկրաինական պատերազմը տնտեսական առումով կարող է խնդիրներ առաջացնել հատկապես հացահատիկի մասով , քանի որ «Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախի 75 տոկոսը թշնամուն եւ այնտեղ է թողել հացահատիկի պաշարները»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը ամբիոնին չէր մոտենա, եթե չլիներ այն պնդումը, որ իրենք հանձնել են Արցախի 75 տոկոսը, ապա ընդդիմադիր երկու խմբակցություններից պահանջեց հրապարակային դիրքորոշում արտահայտել՝ բնակավայրը Սանասա՞ր է, թե Կուբաթլի։

«Եթե Սանասար է, ոչ Կուբաթլի, ապա ձեր քաղաքական լիդերները ինչո՞ւ էին 20 տարի բանակցել այդ տարածքները Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ և դա արել են հրապարակային»,-ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով Մադրիդյան սկզբուքների կետերը։

«Հիմա ասեք, այ դավաճաններ, ինչու եք գնացել մեր հողերը դրել սակարկությունների վրա, որ հացահատիկի գործ անեք։  Եթե չապացուցեք, որ Սանասար է, ոչ Կուբաթլի, ապա պարոն Մինասյանի ասած հոդվածով՝ հայրենիքի դավաճանի, ձեր երկու լիդերների նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվի և, այն ինչ ուզում եք բեմադրել մեզ վրա, պետք է ձեր վրա կիրառվի։- զայրացավ ասաց Փաշինյանը՝ ավելացնելով,- Հերիք է գաք ստեղ ,կոկորդիլոսի արցունքներ թափեք»։

Ընդդիմադիր պատգամավորը Նիկոլ Փաշինյանին ասաց, որ նա իրավունք չուներ մատ թափ տալով ու բղավելով պատասխանել։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն  ասաց, թե եթե դուք օրենսդիր եք՝ դա չի նշանակում՝ տակից-գլուխ ամեն ինչից խոսեք։

«Ով որ ինձ ասի, որ ես հող եմ հանձնել, ես այդ մարդկանց հետ մատով եմ խոսելու և մատով եմ խոսել»,- ասաց Փաշինյանը։

Երբ դահլիճից արձագանքեցին, թե մատով մի խոստացեք ՀՀ վարչապետն ի պատասխան նշեց․ «Պետք լինի, ուրիշ բան էլ թափ կտամ»։

Քիչ ավելի ուշ ընդդիմադիրներին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից, նիստն էլ ավարտվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *