Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի աջակից Արմեն Թավադյանը ձերբակալվել է տուժողին կամ վկային սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասակածանքով: Իսկ մեկ այլ աջակցի՝ Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել,-այս մասին հայտնել է ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը
Ըստ նրա՝ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (Վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից): Նշենք, որ խոսքը գնում է Ոստիկանության տարածած այն տեսանյութի մասին, որի համաձայն Քոչարյանի աջակիցը Մարտի 1-ի գործով տուժողին համոզում էր գործարքի գնալ և հրաժարվել կամ փոխել տված ցուցմունքները:
0 Մեկնաբանություն