Քաղաքականություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հրաժարվել են ՌԴ-ի հետ համագործակցել․ Լավրով (տեսանյութ)

ՀՀ ու ՌԴ ԱԳՆ-ները պաշտոնական հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

ՌԴ ԱԳՆ-ն, պատասխանելով լրագրողի հարցին, որը վերաբերում էր մարտի 14-ին Արցախի Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային, նշել է, որ այդ հանգամանքները դեռ պարզաբանման կարիք ունեն։

Սերգեյ Լավրովը նշել է, որ չի  ցանկանում առաջ անցնել և վերջնական դատողություններ անել։

«Մենք համոզված ենք, որ մեր հայ ընկերները լիովին վստահում են ՌԴ խաղաղապահներին։ Հուսով եմ, որ ռուս  խաղաղապահների՝ ծառայողական քննություն անցկացնելու կոչերը չեն արտահայտում հայ ժողովրդի և ՀՀ ղեկավարության վերաբերմունքը»,-ասել Է նա և հավելել, որ ռուս խաղաղապահները հսկայական դեր ունեն տարածաշրջանում  կայունության պահպանման գործում: «Մեծ միջադեպեր տեղի չեն ունենում, բայց ռուսական կողմը հետաքննում է դրանք»։

  Սերգեյ Լավրովն անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների գործողություններին նշել է, որ նրանք հրաժարվել են նաև այս ձևաչափում աշխատել ՌԴ-ի հետ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *