Քաղաքականություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները օտարերկրյա վարձկաններին կոչ են արել հեռանալ Ղարաբաղից

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) արտգործնախարարները օտարերկրյա վարձկաններին կոչ են անում անհապաղ լքել Լեռնային Ղարաբաղը, իսկ Բաքվին և Երևանին՝  նպաստել նրանց հեռանալուն: Այդ մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի լրատվական գործակալությանը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում շարունակել լիովին կատարել նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածաշրջանների հետ կապված կնքված համաձայնագրով իրենց ստանձնած, ինչպես նաև հրադադարի ռեժիմի նախկին պարտավորությունները: Նրանք նաև կոչ են անում բոլոր օտարերկրյա վարձկաններին ամբողջությամբ և անհապաղ լքել տարածաշրջանը, և բոլոր կողմերին՝ նպաստել նրանց հեռացմանը»,- ասվում է ԵԱՀԿ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

3 երկրների նախարարները նաև միջազգային հանրությանը՝ ներառյալ ԿԽՄԿ-ին և ՄԱԿ-ին, կոչ են արել համակարգված կերպով ձեռնարկել կոնկրետ քայլեր Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում մարդասիրական իրավիճակը բարելավելու ուղղությամբ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *