«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կուսակցության անունից ջերմորեն շնորհավորում է ԱԼԴԵ(ALDE) դաշինքին, որը մայիսի 23-26-ը կայացած Եվրոպական պառլամենտի 9-րդ ուղղակի ընտրությունների արդյունքներով պատմական ցուցանիշներ է գրանցել՝ 109 մանդատով զբաղեցնելով 3-րդ տեղը: «Սա 1979թ-ից ի վեր Եվրոպայի ազատական գաղափարներ կրող կուսակցությունների գրանցած ամենաբարձր արդյունքն է: Լիահույս ենք, որ ստեղծված նոր հնարավորությունները կծառայեն գործընկեր կուսակցությունների միջև փոխգործակցության սերտացմանն ու հզորացմանը»:
Հարգանքով`
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
0 Մեկնաբանություն