Քաղաքականություն

Էդմոն Մարուքյանը՝ Դավիթ Խաժակյանին ավագանուց հետ կանչելու մասին (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քաղաքացիներից նամակներ է ստացել, որում կուսակցությանը քննադատում են ոչ իրենց անդամների համար։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Մենք հազարավոր նամակներ ենք ստացել քաղաքացիներից, կուսակցության մեդիա թիմը հետևում է քաղաքացիների արձագանքներին, և համապատասխան զեկույցներ են ներկայացվում կուսակցության խորհրդին։ Մենք քաղաքացիներին ուզում ենք տեղեկացնել, որ նրանց ձայնը լսելի է, և այո, մենք դրանից բխող քայլեր ենք քննարկում»,- ասաց Էդմոն Մարուքյանը և հավելեց, որ քաղաքացիների քննադատությունը իրենց համար լուրջ խնդիր է։ Մտածում են, որ ավելի լավ է մասնակից չլինեն, որպեսզի թիրախ չդառնան։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց, որ Դավիթ Խաժակյանի աշխատանքից շատ գոհ են, բայց իրավիճակ կա, որը պարոն Խաժակյանի ազդեցությունից դուրս է, բայց դրա համար Դավիթ Խաժակյանը պատասխանատավություն է կրում՝ որպես խմբակցության ղեկավար։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *