«Լուսավոր Հայաստան» խմբակցությունում ազատ քվեարկություն է եղել՝ կապված
Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի հետ:
Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քվեարկելուց հետո լրագրողների
հետ զրույցում ասաց, որ խմբակցությունում կարող են լինել տարբեր
կարծիքներ:
Նշենք, որ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ելույթ էր
ունեցել, որի ժամանակ դրական էր արտահայտվել Վահե Գրիգորյանի վերաբերյալ:
Իսկ խմբակցության մեկ այլ պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշել էր, որ Վահե
Գրիգորյանի թեկնածության հետ կապված կա օրենդրական խնդիր, և որքան էլ
հարգի Գրիգորյանի անձն ու անցած ճանապարհը, ինքն ու իր գործընկերներից
շատերը չեն կարող անտեսել օրենքի պահանջը:
«Մենք այդ տարբեր կարծիքները միշտ հարգել ենք և հարգում ենք: Դուք
մտածում եք, որ ֆրակցիաները դիկտատորական կառույցներ են և «վոժձը»
որոշում է, տենց քվերակո՞ւմ են»,- դիմելով լրագրողներին՝ ասաց Էդմոն
Մարուքյանը:
Խմբակցության ղեկավարը դեմ է քվեարկել Վահե Գրիգորյանին:
0 Մեկնաբանություն