Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արման Բաբաջանյանի՝ խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարությանը։
Պարոն Մարուքյանը հարգանքով է վերաբերվում նրա կայացրած որոշմանը և հավելում է․
«Պարոն Բաբաջանյանը գիտի՝ ինչ եմ ես մտածում»։Էդմոն Մարուքյանը ծանոթ չէ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան այն գրառումներին, թե «ընդդիմությունը Հայաստանում հիվանդ է, Հայաստանում պահանջվում է նոր որակի, նոր մոդելի և մտածողության ընդդիմություն»:
«Ամեն մարդ իր կարծիքն ունի, ընդդիմությունը թույլ է, ուժեղ է, ընդդիմություն չկա, ընդդիմությունը մեռնում է և այլ մեկնաբանություններ տարբեր կայքերում միշտ տեսել ենք։ Ես կարծում եմ, որ մենք անում ենք այն ինչի համար ընտրվել ենք և շարունակելու ենք անել»,- ասաց խմբակցության ղեկավարը։Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի անկախ պատգամավորի կարգավիճակ այսօր չկա։
Տեսանյութը՝ 1in TV-ի
0 Մեկնաբանություն