Քաղաքականություն

Էդմոն Մարուքյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։

Դեսպանի հետ քննարկել են հետպատերազմական իրողությունները, Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձման խնդիրը, ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ակտիվ դերակատարման հարցը։

Մարուքյանը միաժամանակ դեսպան Թրեյսիին ներկայացրել է ՀՀ ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխությունների և սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված ԼՀԿ դիրքորոշումը։

Ասված է «Լուսավոր Հայաստան» կուսակցության տարածած հայտարարության մեջ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *