Այսօր Ազգային ժողովի խորհուրդը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ, արտահերթ նիստ է գումարել:
Նիստին հաստատվել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմը:
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը կղեկավարի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության կազմում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ընդգրկված են խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը։
«Հայաստան» խմբակցությունից պատվիրակության կազմում է ընդգրկվել Արմեն Գևորգյանը։ Փոխարինող կազմում կլինեն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը, «Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանը, «Պատիվ ունեմ»-ից՝ Հայկ Մամիջանյանը։
0 Մեկնաբանություն