Քաղաքականություն

Ընդդիմությունը հատել է բոլոր սահմանները, ստպված եմ հիասթափեցնող լուր հայտնել․Փաշինյան(տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ԱԺ-ում շնորհակալություն հայտնեց 2021 թվականի բյուջեի կատարողական շահագրգիռ քննարկումների համար, ապա խոսեց բյուջեի կարևորության մասին՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումներով։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախորդ հինգ ամիսներին բյուջեի ֆինանսական հատվածը բաց քննարկվել է, և այդտեղ կարևոր տեղ է ունեցել Արցախը, ՀՀ Կառավարության կողմից Արցախին հատկացված ֆինանսական աջակցությունը։

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ 2021 թվականի ողջ ընթացքում ծայրահեղ ընդդիմությունը երկու հիմնական թեզ էր զարգացնում։

«Առաջինը, որ Կառավարությունը միայնակ է թողել Արցախին, և երկրորդը՝ նրանք պահանջում էին որդեգրել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» բանաձևը՝ փորձելով հիմնավորել, որ սա է եղել իրենց իշխանավարության տարիներին իրենց կողմից իրականացվող քաղաքականությունը․ եթե այսօրվա իշխանությունը սա չի որդեգրում, ուրեմն դավաճանություն է գործում Արցախի նկատմամբ»,- հայատարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նաև որոշ մեկնաբանություններ արեց ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ պնդումների վերաբերյալ։

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ առաջին թեզը հերքվում է բյուջետային ցուցանիշներով և մանրամասն խոսեց Արցախում իրականացրած ֆինանսական աջակցության մասին, որն իրականացրել է ՀՀ կառավարությունը։

Անդրադառնալով ընդդիմությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ արմատական ընդդիմությունը հատել է բոլոր սահմանները և տեղեկացրեց, որ հիասթափեցնող լուր է հայտնելու։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բանակցային ողջ գործընթացի ընթացքում թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը և նրանց արբանյակ Դաշնակցությունը Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս կամ չեն առաջնորդվել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *