ԱԱԾ 4 աշխատակիցներ ներխուժել են «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի աշխատասենյակ ու տարել՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նախնական տեղեկություններով՝ նրան տարել են Նալբանդյան փողոցում գտնվող ԱԱԾ մեկուսարան։ Նրա փաստաբանը Վահե Եփրիկյանն է։
Բագրատ Եսայանի հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում ՀՀ քր. օր. ֊ի 38 ֊ 225 ֊րդ հոդվածի 2 ֊րդ մասով և 164 ֊րդ հոդվածի 1 ֊ին մասով՝ ըստ Yerkir.am-ին ասել է Եփրիկյանը։
Եսայանը ներկա պահին ձերբակալված է ու նրա նկատմամբ, հավանաբար, այսօր ներկայացվելու է կալանքի միջնորդություն՝ գրել է նա։
«Կանխավ ցանկանում եմ նշել, որ վերոհիշյալ մեղադրանքի իմաստով պարոն Եսայանը որևէ արարք չի կատարել, ավելին` դեպքից անցել է շուրջ 1 տարի 8 ամիս և հենց այժմ նրան մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը բացառապես պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ»,-հայտնում է փաստաբանը։
0 Մեկնաբանություն