Քաղաքականություն

Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը և Էդգար Շաթիրյանը՝ ՍԴ դատավոր (տեսանյութ)

Ազգային ժողովում ավարտվել է Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրված թեկնածուների ընտրությունը։ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Երվանդ Խունդկարյանի օգտին քվեարկել էր 84 պատգամավոր, դեմ՝ 2։

Նախագահի առաջադրած թեկնածուի՝ Արթուր Վաղարշյանի օգտին քվեարկել էր 86 պատգամավոր, դեմ՝ 1 պատգամավոր, Կառավարության թեկնածուի՝ էդգար Շաթիրյանի օգտին քվեարկել էր 85 պատգամավոր, դեմ՝ 3։

Հիշեցնենք՝ ընդդիմադիր 2 խմբակցություններն էլ քվեարկությանը չմասնակցեցին՝ գործընթացը համարելով հակասահմանադրական։

Հիշեցնենք նաև, որ Կառավարության թեկնածուն մինչ էդգար Շաթիրյանի առաջադրումը, Վահրամ Ավետիսյանն էր, ով հրաժարվեց թեկնածությունից՝ պատճառաբանելով, որ իշխանական խմբակցության հետ սկզբունքային հարցերում խնդիրներ և տարբեր պատկերացումներ ունի։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *