Քաղաքականություն

Ես դեռ կմտածեմ. Արմեն Աշոտյանը պատասխանում է Էդմոն Մարուքյանին (տեսանյութ)

ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, նշեց, որ հունիսի մեկից անցումային դրույթներով ուժի մեջ կմտնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը. «Ըստ այդմ, նոր Կառավարությունից կոնկրետ քայլեր եմ ակնկալում եւ կոչ եմ անում` Կառավարության ծրագիրը գրելիս այն սինխրոնիզացնել ՍԵՊԱ-ի համաձայնագրի հետ, ու նրա դրույթները հաշվի առնել, որպեսզի համադրելի գործողություններ լինեն։ Կարծում եմ` մեր այս առաջարկը կոնստրուկտիվ է»։

Այս օրերին, ուժային կառույցները հետաքննություն են սկսել նախորդ իշխանությունների կատարածները քննելով, արդյո՞ք պարոն Աշոտյանը մտավախությունը չունի, որ ՀՀԿ քաղբանտարկյալներ կլինեն, Արմեն Աշոտյանը չցանկացավ անդրադառնալ հարցին։ Եվ ընդհանրապես, նա որեւէ ներքաղաքական հարցի մասին չցանկացավ խոսել։ Միայն արձագանքեց Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե,  եթե Արմեն Աշոտյանը քաղաքական հետապնդումների է ենթարկվում, ապա թող դիմի ՄԻՊ, ՍԴ կամ Արթուր Սաքունցին, այս կառույցները կպաշտպանեն նրան. «Ասեմ, ու այս պահին բազմաթիվ դիմումներ ոնք ստացել ու դրանց թիվը գնալով շատանում է հետապնդումների հետ կապված։ Դրանց հետո կանդրադառնանք. ապացույցներ են ձեռք բերվում»: Այնուհետեւ կատակեց. «Շնորհակալություն պարոն Մարուքյանին` նման խորհրդի համար։ Ես դեռ կմտածեմ ու կնայեմ, թե որ կառույցներն իրենց քաղաքական նախասիրությունները չեն խառնել մասնագիտականի հետ ու կդիմեմ»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *