Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց. «Ցանկացած քաղաքացի այդ տեսանյութը տեսնելուց հետո մեկ զգացողություն ունի`վրդովմունք, հիասթափություն: Ճիշտ է, կա անմեղության կանխավարկած: Ես դատավոր չեմ, բայց եթե պարզվի, որ այն, ինչ ներկայացրել է ԱԱԾ-ն, ճիշտ է, դրան արդարացու։ Իրավապահների գործողություններին որեւէ մեկը չպետք է միջամտի եւ ամբողջական քննություն պետք է իրականացվի։ Ես իմ երեխայի աչքերին չեմ կարող նայել, եթե նման ստոր արարքը արդարացվի: Առհասարակ, արդարացում չկա բյուջեից փող գողանալը, բայց զինվորի՞ց»:
Արդյոք Սերժ Սարգսյանը գիտե՞ր այն ամենի մասին, ինչ արել է Մանվել Գրիգորյանը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Իհարկե`ոչ։ Ես կրում եմ պատասխանատվություն իմ կուսակցության եւ իմ արարքների համար: Իմ ճակատը բաց է, ես բաց ճակատով եմ ասում, ովքեր բյուջեից մի կոպեկ գողացել են, թող ամենայն խստությամբ պատժվեն»: Զինվորի հացը գողանալու երեւույթը Էդուարդ Շարմազանովը դավաճանություն է համարում:
0 Մեկնաբանություն