Ցավում եմ, բայց կարծում եմ, որ 2018-ին տվածս մաղթանքն այսօր էլ ավելի արդիական է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ 2018-ին իր հրաժարականի տեքստում երկրին մաղթել էր խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն, և հարցին՝ ինչ կմաղթի այսօր:
«Կցանկանայի, որ այսօր էլ մեր ժողովուրդը ցնծար հրապարակում, ցնծար, որ կառուցել է ավելի լավ երկիր, ավելի բարեկեցիկ Հայաստան, ավելի հզոր բանակ, ավելի ապահով Արցախ, բայց ցավոք սրտի այսօր 2018 թվականին ցնծացող ժողովուրդը հիմա ողբում է: Ես հիմա ավելի շատ ցավ եմ ապրում, քան 2018 թվականի այս օրը»:
Անդրադառնալով 2018-ի այս օրվան՝ նա նշեց․ «Բայց եթե կարողանայի կանխատեսել այս ամբողջ արհավիրքը, միգուցե 2018-ին այլ կերպ գործեի:
Իրոք չեմ փոշմանել, որ մեր խաբված ժողովրդի դեմ ուժ չեմ կիրառել: Կցանկանայի, որ այսօր էլ 2018-ի այդ ժողովուրդը նույն պահանջատիրությամբ հանդես գար: Այն ժամանակվա ոգևորությունը վերածվել է հիասթափության, բայց մեր թիմը, ողջախոհ մարդիկ պահանջատեր լինելուց առաջ հայրենասեր են, և ցանկացած պարագայում մենք կանգնելու ենք մեր ժողովրդի, պետականության կողքին»:
Տեսանյութը՝ 168․ am-ի
0 Մեկնաբանություն