Քաղաքականություն

Եթե մենք Արցախը հանձնող լինեինք, 44-օրյա պատերազմից հետո տասնյակ միլիարդավոր դրամներ չէինք ծախսի՝ արցախցիներին իրենց տներ վերադարձնելու համար. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  կառավարության ապրիլի 22-ի նիստին առանձնակի անդրադարձել է Արցախխ հետ կապված  շահարկումներին: Փաշինյանը մասնավորապես նկատել է. «Պատասխանատու կերպով ասում եմ, որ այս ընթացքում և այս պահին չի եղել և չկա Լեռնային ղարաբաղյան կարգավորման ոչ մի նախագիծ կամ սևագիր, որը սեղանի վրա կամ շրջանառության մեջ դրված լինի: Ինչ վերաբերում է Արցախը հանձնելուն. հազար անգամ ներողություն խնդրելով՝ ստիպված եմ արձանագրել, որ Արցախը իր, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես, Արցախը առաջին հերթին այնտեղ ապրող մարդն է: Եթե մենք Արցախը հանձնող լինեինք, 44-օրյա պատերազմից հետո տասնյակ միլիարդավոր դրամներ չէինք ծախսի, որ ապահովենք արցախցիների վերադարձը իրենց տներ: Արցախը հանձնողը, ընդհակառակը, պատերազմից հետո պարզապես ոչինչ չէր ձեռնարկի, և Արցախի հանձնումը, ըստ էության, իրականություն դարձած կլիներ»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *