Հրանտ Բագրատյանը հետեւյալ գրառումն է կատարալ իր ՖԲ-ի էջում.
Ինչքան հասկացա մամուլի հաղորդագրումներից հուլիսի 1-ից կուտակայինն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի։ Կառավարության տարածված հաղորդագրությունն ամբողջությամբ ինքնաարդարացման բնույթ ունի։
Բա չեք ասի, 120 մլրդ դրամից 70-ը պետական արժեթղթերի մեջ է ներդրված (50-ը ջհանդամը), մարդկանց մեծ մասն արդեն ընդգրկված է, ֆոնդերի կառավարումն իրականացնում են աշխարհահռչակ ընկերություններ և այլն, և այլն։
Նախկիններն ավելի “լուրջ” փաստարկներ էին բերում։ Մի ասող լինի, իսկ ո՞վ է ասում, թե ջնջեք այդ կուտակայինը։
Խնդիրը գործողության ժամկետն է (45 տարի) և պարտադիրությունը։
Եվ ի՞նչու էիք սրա դեմ պայքարում։
Լավ է, սրանից հետո ԱՎԾ-ն այդ ամենը կհաշվի աշխատավարձի մեջ (եթե Ս.Մնացականյանը մնա 45 տարի, ապա 45 տարի հետո էլ կհաշվի եկամուտների մեջ) և մենք իրական աշխատավարձի էլ ավելի մեծ աճ կունենանք։
0 Մեկնաբանություն