ՀՀ Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հրավիրվել է ԱԱԾ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Գորգիսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Վերջը ինձ էլ հերթը հասավ: Հրավիրել են զրուցելու նոյեմբերի 10-ին ԱԺ շենքի գրավման մասին»,- հայտնել է պատգամավորը: Հիշեցնենք՝2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրել էր հայտարարություն ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին, քաղաքացիները հավաքվել էին Ազգային ժողովի շենքի մոտ, մի քանի տասնյակ մարդ մտել էր խորհրդարանի շենք, հասել մինչև նիստերի դահլիճ: Մի քանի տասնյակ քաղաքացի մտել էր նաև Կառավարության շենք: Վնասվել էր մեծ քանակությամբ գույք ու տեխնիկա: Հարձակման էր ենթարկվել նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
0 Մեկնաբանություն