ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հիմա արտերկրում մասնագիտացված բժշկական հետազոտություններ է անցնում: Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից։ Նրանց խոսքով` դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նախագահն իր հրաժարականի մասին հայտարարել է արտերկրում գտնվելու ժամանակ:
«Ինչպես տեղեկացվել է, նախագահը բուժզննում անցնելու նպատակով արձակուրդի մեջ է և արտերկրում է. Արմեն Սարգսյանի՝ արտերկրում բուժզննում անցնելը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա տարիներ առաջ հաղթահարել է ծանր հիվանդություն, որից հետո նա իր հիվանդությանը լավատեղյակ բժիշկների խմբի մշտական հսկողության տակ է»,–ասված է պատասխանում:
Տեղեկացվում է, որ այդ հետազոտություններն ընդհատելու անհնարինության պատճառով է, որ նախագահն իր վերոհիշյալ հայտարարությամբ հանդես է եկել արտերկրից:
Համապատասխան բուժզննումն ավարտելուց հետո Արմեն Սարգսյանը կվերադառնա Հայաստան։
0 Մեկնաբանություն