Այն որ Հանրապետական կուսակցությունը օրեցօր, ժամ առ ժամ անցնում է պատմության գիրկը՝ գաղտնիք չէ: Թվում էր, թե ընտրակեղծարարությամբ և մանդատագողությամբ համայնքի ղեկավար կարգված անձինք պիտի գոնե առաջիկա մի երեք տարում հանգիստ վայելեն գողոնը և սուսուփուս հեռանան: Բայց ոչ, նրանցից ոմանք սկսել են մուտքեր փնտրել դեպի նոր իշխանություն: Գործիքակազմը չի փոխվել. բամբասանք, հավատարմության խոստումներ և պառակտում մտցնելու ջանքեր, զուր ջանքեր…
Մեզ մոտ կանգնած աղբյուրները վկայում են, որ Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մուտքեր է փնտրում և՛ ԲՀԿ-ում, և՛ ՔՊ-ում, ավելին, նա հասցրել է հանդիպումներ ունենալ կուսակցությունների շարքային անդամների հետ, քանզի լիդերներն իր համար անհասանելի են: Մեր աղբյուրը վկայում է, որ ՔՊ-ից Ասլանյանը մերժում է ստացել, իսկ ԲՀԿ-ի մասով առաջիկա 3 տարիներին կարծես վտանգներ չկան, թերևս այդպես է ասում Ասլանյանը իր մերձավոր շրջապատում: Արդյո՞ք Ասլանյանը մուտքեր կփնտրի նախկինում սիրած ու երկրպագած ՀՅԴ-ում:
Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետին ապագան է մտահոգում, իսկ ապագան անորոշ է, շա՜տ անորոշ, որովհետև Ասլանյանի սիրտը դեռ երկար ժամանակ լավ ապրել կուզի, որովհետև նոտարի պաշտոնը իր «հագով» չէր, իսկ նոր իշխանությունը նրան ոչ միայն նոտար, նոտարիատի պահակ էլ չի ընդունի…
Հին գործիքակազմը և մեթոդները Նոր Հայաստանում չեն աշխատում:
0 Մեկնաբանություն