Քաղաքականություն

Համերաշխության քվեաթերթիկը 9-րդն է. Էդմոն Մարուքյան

Վանաձորի Արցախ պուրակում Լուսավոր Հայասատան կուսակցության նախընտրական հանդիպումն էր։

-Լիազորեք մեզ, պարտադրենք այս անհաշտ խմբերին խաղաղություն, ձևավորենք ազգային համաձայնության կառավարություն, որտեղ լինելու են միայն պրոֆեսիոնալներ, - ասում է Էդմոն Մարուքյանը:

Հայաստանի դեմ ուղղված մարտահրավերներն ավելի մեծ են երկրում առկա հնարավորություններից, սրան հակառակ ամենօրյա խորացող պառակտումներ և ատելության քարոզ. Մարուքյանը ներկաների գնահատականին արժանացրեց հայհոյախառն ելույթներով խոսելու գործելաոճն ընտրած քաղաքական ուժերի պահվածքն ու վարքուբարքը։

Առկա իրավիճակում լուսավորները գնալու են ընտրության՝ համերաշխության, համախմբման օրակարգով։

Մանրամասները՝ տեսնյութում

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *