Քաղաքականություն

Հանրային իշխանություններն իրենց կոչերում պետք է բացառեն ագրեսիայի տարածումը. ԼՀԿ

ԼՀԿ պատգամավորները եւս մեկ անգամ հիշեցրին, որ բազմիցս նշել են, թե ագրեսիայի դրսեւորումներ են նկատում։ Նրանք չեն բացառում, որ երեկվա` ակտիվիստի ծեծի դեպքը, դրա արդյունքն է, եւ կոչ արեցին հանրային իշխանություններին՝ իրենց կոչերում բացառել ագրեսիայի տարածումը։

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի անդամ, ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանին եւ իրենց խմբակցությանը մտահոգում է միայն հանձնաժողովի նախագահի թեկնածությունը։ «Մեզ համար շատ կարեւոր է, որ որեւէ փուլում կասկած չհարուցեն հանձնաժողովի աշխատանքները, մենք առաջարկեցինք հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի փոխարեն իրենց խմբակցությունից մեկ այլ պատգամավոր լինի, հաշվի առնելով պարոն Քոչարյանի կապերը եւ այլն, բայց կարծես նույն նախագահով ենք աշխատանքները շարունակելու»,- ասաց Պարոն Գորգիսյանը։

Մարտի մեկի գործի բացահայտումը անաչառ եւ բազմակողմանի բացահայտման համար պետք է հարցաքննվեն բոլոր նրանք, որոնք կարող են տեղեկատվություն հաղորդել, նշեցին պատգամավորները։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *