Քաղաքականություն

ՀԱՊԿ-ը չի միջամտի ՀՀ-ի հարավում իրավիճակի սրմանը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարզաբանումը

Հայաստանի հարավում իրավիճակի սրումը` կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին: Այդ մասին ՏԱՍՍ-Ի փոխանցմամբ լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն [անդամ երկրներից մեկին ուղղված] ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ: Փա՛ռք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն», - ասել է նա:

Նա նշել է, որ բոլոր խնդիրները բանակցությունների սեղանի շուրջ պետք է լուծվեն։

 ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը տեղեկացրել է նաև, որ կազմակերպությունը Հայաստանի՝ մայիսյան դիմումից հետո, խորհրդակցություններ է անցկացրել երկրի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Զասը հավաստիացրել է, որ ՀԱՊԿ-ը մշտապես մշտադիտարկում է իրավիճակը Հայաստանի հարավում: «Դիտորդական խումբ ստեղծելու մասին որոշում չի ընդունվել, չնայած, իհարկե, իրավիճակը վերահսկվում է», - ասել է գլխավոր քարտուղարը:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *