Քաղաքականություն

Հարձակվել են Ազգային֊ժողովրդավարական բևեռի հավաքն իրազեկող ավտոմեքենայի վրա․ հայտարարություն

Այսօր՝ մարտի 10֊ին, ժամը 16֊ի սահմաններում, Երևանի Սասունցի Դավիթ և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկին մոտ հատվածում անհայտ անձինք ընթացքի ժամանակ հարվածել և վնասել են Ազգային֊ժողովրդավարական բևեռի հավաքի մասին իրազեկող ավտոմեքենայի խցիկի հետևի ապակին՝ վտանգի ենթարկելով վարորդի և ուղևորի առողջությունը։
Սույն հաղորդագրությունը նաև հաղորդում է հանցագործության մասին։

Ազգային֊ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *