Կենտրոնական բանկի սուրբ պարտականությունն է ապահովել կայուն գներ: Այս մասին Ստեփանավանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
«Պետությունը պատասխանատու է կայուն գների համար»,- նշել է նա՝ հավելելով, որ պետք է վերանայել նվազագույն զամբյուղը:
Պատասխանելով ներկաներից մեկի հարցին՝ Քոչարյանը խոստացել է իրենց հաղթանակի պարագայում բարձրացնել սպաների և ուսուցիչների աշխատավարձերը:
Նա հատուկ անդրադարձ է արել կրթական մակարդակի բարձրացման, դպրոցների ինքնավարության ավելացման անհրաժեշտությանը:
«Պետք է ավելացնենք դպրոցի ինքնավարությունը, որ դպրոցի տնօրենն ու անձնակազմն իրենց ավելի պաշտպանված զգան, որ որևէ քաղաքական ուժ չկարողանա դպրոցն օգտագործել որպես քաղաքական գործիք»,- նշել է նա:
Դաշինքի անդամների հաջորդ կանգառը լինելու է Լոռու մարզի Տաշիր քաղաքում:
0 Մեկնաբանություն