Հայաստանը երկաթուղային կապ կունենա Ռուսաստանի հետ՝ Ադրբեջանի տարածքով, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
«Ավելի քան 30 տարի անց Ադրբեջանը Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության միջոցով կապ կունենա Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքով երկաթուղային ճանապարհով կապ կունենա Ռուսաստանի, Իրանի հետ»,- ասել է Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ Ադրբեջանը Թուրքիա ելք կունենա դարձյալ Նախիջևանի միջոցով:
0 Մեկնաբանություն