Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հարցի լուծումը փոխզիջումներ է պահանջում․ Պուտին

Ռուսաստանը կարող է առանցքային դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային խնդրի լուծման գործում, Ինտերֆաքսի փոխանցմամբ՝ Սոչիում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Այս պահին ամենակարևորն է վերջնականապես կարգավորել սահմանային խնդիրը (Հայաստանի և Ադրբեջանի խմբ․), և իհարկիե, առանց ՌԴ միջամտության հնարավոր չէ որևէ բան անել»,- ասել է Պուտինը «Վալդայ» ակումբում քննարկման ժամանակ:

Նա միևնույն ժամանակ ընդծել է, որ այս հարցում բացի երկու կողմերից և Ռուսաստանից ոչ ոք պետք չէ։ Քարտեզները, որոնք գտնվում են ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբում, ցույց են տալիս, թե ինչպես են խորհրդային տարիներին անցել սահմանները երկու խորհրդային հանրապետույթունների միջև»:

«Ահա հենց այս փաստաթղթերի հիման վրա էլ հարցը պետք է հանգիստ և հանգամանորեն քննարկել։ Բնականաբար կան հարցեր, որ փոխզիջում են պահանջում՝ ինչ- որ մի տեղ ինչ-որ բան հարթել, ինչ-որ տեղ փոխանակել»,- նշել է Պուտինը։

Նա միաժամանակ ընդգծել է, որ Մոսկվան դիտարկում է նաև այս իրավիճակի կարգավորման բազմակողմ տարբերակը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

«Մենք աշխատում ենք դրա վրա, այդ թվում ՝ մեր գործընկերների հետ, կարևոր է հասնել հիմնական նպատակին ՝ անվտանգության իրավիճակին և ապագա հարաբերությունների դրական ձևավորմանը»,-ասել է ՌԴ ղեկավարը:

«Այն նպատակները, որ մենք մեր առջև դրել ենք, ընդհանուր առմամբ, իրականացրել ենք, տեսնենք, թե ինչ կլինի հետո»,-հավելել է Պուտինը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *