Ռուսաստանի Պետդումայի Կոմիտեի Նախագահի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի հարցերով առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների Ինստիտւտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը օգոստոսի 4-5-ին այցելեց Հայաստանը։ Այդ մասին հայտնում է պատգամավոր Կ․ Զատուլինի մամլո ծառայությունը։
Պետական դումայի պատգամավորը օգոստոսի 5-ին եղել է Հայաստանի Ազգային ժողովում, որտեղ տեղի ունեցավ շահագրգիռ խոսակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորների՝ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, Արմեն Ռուստամյանի (ՀՅԴ) եւ Վահե Հակոբյանի («Վերածնվող Հայաստան») հետ։
«Անցած տարվանից հետո առաջին անգամ պատերազմից հետո, որը չէր կարելի թույլ տալ, ես եկել եմ Հայաստան։ Կարեւոր էր ոչ միայն ավելի լիակատար պատկերացում ստանալ տեղի ունեցողի մասին, այլեւ զգալ հասարակ քաղաքացիների տրամադրությունը, որոնց հետ շփվեցի հանրապետության մայրաքաղաքի փողոցներում եւ հրապարակներում։
Երեւանը, ինչպես միշտ, հիասքանչ է, իսկ հայ ժողովուրդը՝ հյուրընկալ։ Բայց մենք Ռուսաստանում պետք է հասկանանք, որ անցած տարվա ողբերգության հետեւանքները յուրաքանչյուրի սրտին են հարվածում, որ անհանգստությունը ժողովրդի եւ երկրի ճակատագրի համար ամենուրեք է։ Դրույքն, ինչպես երբեք, բարձր է. Հայաստանն ապրում է իր արդի պատմության ամենադժվար ժամանակները։ Նման պահին հայ ժողովրդին չաջակցելը Ռուսաստանի համար նշանակում է դավաճանել հենց իրեն։ Համոզված եմ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահն ու կառավարությունը, Պետական դումայի պատգամավորները, մեր զինվորականներն ու դիվանագետները դա հասկանում են»,- նշել է Կոնստանտին Զատուլինը։
0 Մեկնաբանություն