Քաղաքականություն

Հայաստանն ու Իրանը քննարկել են գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագիրը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԻԻՀ նավթի նախարար Ջավադ Օջիի հետ։

Հանդիպմանը քննարկվել է գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագիրը։ Նախարար Սանոսյանը առաջարկներ է ներկայացրել պայմանագրի վերակնքման հետ կապված։ Առաջիկայում, երբ պայմանագիրը վերջնական տեսքի կբերվի, պատրաստ լինեն ներկայացված առաջարկությունների վերաբերյալ իրանական կողմի պատասխանները, պայմանագիրը կկնքվի։

Քննարկվել է նաև նավթի վերամշակման, բիտումի, վերջինիս գնի հետ կապված հարցեր։
Նախարարը նշել է, որ Հայաստանում ակտիվ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում, սակայն բիտումի գնի հետ կապված փոփոխությունները որոշակի դժվարություններ են առաջ բերել։ Նա ընդգծել է, որ ցանկալի կլիներ, որ բիտումը Հայաստան հասցվեր ավելի մատչելի։

Քննարկվել են երկկողմ հետաքրրքություն ներկայացնող այլ հարցեր։

Կողմերը հանդիպումը  դրական և կառուցողական են գնահատել։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *