Քաղաքականություն

Հայաստանում կլինի 12 նախարարություն. գործադիրն ավարտել է կառավարության նոր կառուցվածքի շուրջ քննարկումները

Գործադիրն ավարտել է Հայաստանի Հանրապետության կառավարության նոր կառուցվածքի շուրջ քննարկումները: «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Վերջնականորեն ավարտեցինք ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները: ՀՀ-ում կլինի 12 նախարարություն: Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում»,- գրել է ՀՀ վարչապետը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *