Քաղաքականություն

Հայկ Մամիջանյանը զրկվել էպետական կառավարման ակադեմիայում դասավանդելու հնարավորությունից

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին որոշել են զրկել դասավանդելու հնարավորությունից։

«Իմ շատ սիրելի ուսանողներ, այսօր տեղեկացա, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ղեկավարությունը որոշել է ինձ զրկել իմ ամենասիրած գործով զբաղվելու՝ դասավանդելու հնարավորությունից։ Պատճառը, բնականաբար, իմ քաղաքական գործունեությունն է։ Այս իշխանությունները ունակ չեն հասկանալ, թե ինչ է նշանակում ակադեմիական էթիկա և պրոֆեսիոնալիզմ։ Նրանց համար իմ լսարան մտնելու փաստը քաղաքական քարոզ է, չնայած այդպիսին իմ դասերին երբեք չի հնչել։

 
Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր ուսանողներին՝ ում հետ շուրջ 5 տարիների ընթացքում աշխատել ենք։ Շնորհակալ եմ, որ ամեն դասին ձեզ մրցունակ գիտելիքներ տալու համար ստիպված էի շարունակաբար ինքնակատարելագործվել։ Հուսամ, որ ինձ հաջողվել է ձեզ փոխանցել առնվազն այնքան գիտելիքներ ու հմտություններ, որքան ես ստացել եմ ձեզանից։

Շնորհակալ եմ նաև պրոֆեսոր Մարիամ Մարգարյանին ինձ այս պատվավոր աշխատանքը վստահելու համար։

ՀԳ. Հիշեցնեմ, որ շուրջ մեկ ամիս առաջ նույն որոշումը կայացվել էր Արտակ Զաքարյանի նկատմամբ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Մամիջանյանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *