Քաղաքականություն

Հայկազ Բաղմանյանն ազատվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնից

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայկազ Բաղմանյանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին տեղեկացրել է նախագահի աշխատակազմը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Հայկազ ԲԱՂՄԱՆՅԱՆԻՆ 2020 թվականի դեկտեմբերի 31-ից ազատել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,– ասվում է հրամանագրում:

Հայկազ Բաղմանյանն այդ պաշտոնում նշանակվել էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի 2018 թվականի մարտի 22–ի հրամանագրով։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *