Քաղաքականություն

«Հայոց հայրենիք»-ը ՍԴ որոշումը կբողոքարկի ՄԻԵԴ-ում

«Հայոց հայրենիք» կուսակցությունը ՍԴ այսօրվա որոշումը կբողոքարկի Եվրադատարանում։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության հաղորդագրությունից։ Հայտարարության մեջ ասվում է․

«Հայոց հայրենիքի թրքացումը կանխելու նպատակով «Հայոց Հայրենիք» կուսակցությունը ՍԴ որոշումը կբողոքարկի Եվրադատարանում»։

Հիշեցնենք, որ այսօր Սահմանադրական դատարանը որոշեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշումը թողնել ուժի մեջ։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Ի դեպ,  ռազմական ոստիկանության նախկին աշխատակից՝ «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը «Հայոց Հայրենիք» կուսակցության արտասահմանյան կառույցների գլխավոր հանձնակատարն է։

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը հուլիսի 17-ին  հրապարակեց  Աժ արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման հարցի վերաբերյալ որոշումը՝ թողնելով ուժի մեջ ԿԸՀ՝ ընտրությունների վերաբերյալ որոշումը։ Դատարանը հրապարակեց միայն եզրափակիչ մասը։ 

Սահմանադրական դատարանը որոշեց ՀՀ ԿԸՀ-ի 2021 թվականի հունիսի 27-ի «ՀՀ Աժ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշումը թողնել ուժի մեջ։

Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Հիշեցնենք նաև, որ  ՍԴ-ում ընտրությունները  վիճարկում էին  «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *