Ինչպես հայտնի է, հունվարի 23-ին նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալու մասին:
Սարգսյանի հայտարարությունից հետո մամուլում և սոցցանցերում սկսեցին տարբեր անուններ շրջանառվել նախագահի հաջորդ՝ հավանական թեկնածուների վերաբերյալ:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրությունը կանգ է առել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, անկուսակցական Վահագն Խաչատուրյանի թեկնածության վրա:
Վահագն Խաչատուրյանի աշխատանքային կենսագրությունը.
1992-1996 թվականներին Վահագն Խաչատուրյանը եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996-1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր:
1996-1998 թթ. Խաչատուրյանը զբաղեցրել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնը:
2000թ. – հանդիսացել «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ:
2002 թվականից «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոն» փոխնախագահն է:
2006 թ. ընտրվել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ:
2019- 2021 թթ․ «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ:
2018-ին տեղի ունեցած հեղափոխությունից հետո սերտորեն սկսել է համագործակցել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ:
2021 թ. օգոստոսի 4-ին Վահագն Խաչատուրյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Հայկ Չոբանյանին:
Հիշեցնենք՝ հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հայտարարեց զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալու մասին:
Հունվարի 31-ին հրաժարականի դիմումն ուժի մեջ է մտել: Մինչև Աժ-ի կողմից նոր նախագահի ընտրությունը նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
0 Մեկնաբանություն