Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանը հրապարակել էր խաղաղության պայամանագիր կնքելու իր 5 նախապայմանները, որոնք համառոտ հետյալն են՝
- 2 երկրների կողմից փոխադարձ կերպով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ճանաչում,
- Հաստատում, որ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և իրավական առումով ամրագրում, որ նման պահանջ չեն ունենա նաև ապագայում,
- Կողմերը միմյանց անվտանգության նկատմամբ սպառնալիք չպետք է հանդիսանան,
- Դելիմիտացիա և դեմարկացիա, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,
- Ապաշրջափակում, համատեղ ծրագրերի իրականացում։
0 Մեկնաբանություն