ՀՀ արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարում է ամենաերկար պաշտոնավարող տեղակալը: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Օրենքի ուժով նախարարի պարտականությունների կատարումն իրականացվում է ամենաերկար պաշտոնավարող տեղակալի կողմից, ինչը չի ենթադրում առանձին իրավական ակտի ընդունում: Այս պահի դրությամբ ՀՀ ԱԳ բոլոր փոխնախարարները շարունակում են կատարել իրենց պարտականությունները: Մնացածի մասով՝ չենք մեկնաբանում:
0 Մեկնաբանություն