Ավինյանը ստորագրել է ԱԳ նախարարի տեղակալներին ազատելու որոշումները
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ստորագրել է Ավետ Ադոնցին, Արտակ Ապիտոնյանին, Գագիկ Ղալաչյանին արտաքին գործերի նախարարի տեղակալներին պաշտոններից ազատելու մասին որոշումները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքից:
Նշենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է հունիսի 7-ից:
0 Մեկնաբանություն