Ապրիլի 29-ին տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը: ՀՀԿ-ն որոշում է կայացրել մասնակցել ՀՀ-ում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Մասնակցության հնարավոր ձևաչափերի և համագործակցային առկա առաջարկությունների ամփոփման արդյունքում որոշվել է նախընտրական դաշինքի կազմավորման գործընթաց մեկնարկել «Հայրենիք» կուսակցության հետ»,- նշված է ՀՀԿ հաղորդագրության մեջ:
0 Մեկնաբանություն