Այսօր՝ հունիսի 11-ին ՀՀ կառավարությունը արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ընդգրկված է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն ընդունելուց հետո կուղարկվի խորհրդարան:
Մասնավորապես հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու պարտադիր բաղադրիչը, սակայն քննարկումները կշարունակվեն: Նախագծի հիմնավորման համաձայն, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը ընդունման օրվանից բարելավվել է շնորհիվ մի շարք փոփոխությունների, որոնց համար հիմք են ծառայել նաև հասարակության կողմից առաջ քաշված խնդիրներն ու դրանց լուծումները։ Այդ փոփոխությունների շարքում կարևոր է ընդգծել նաև ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մեջ առկա դիրքորոշումները։
0 Մեկնաբանություն