Քաղաքականություն

Հունվարի 27-ը ևս կլինի ոչ աշխատանքային.ՀՀ կառավարություն

Հունվարի 27-ը նույնպես կլինի ոչ աշխատանքային օր: Որոշումը կայացվել է Կառավարության այսօրվա նիստում: Փոխարենն աշխատանքային կլինի շաբաթ օրը՝ փետրվարի 1-ը:
Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է, որը ոչ աշխատանքային է:
Աշխատանքային օրը տեղափոխելու որոշումը պայմանավորված է տոների առթիվ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու, Բանակի օրվա միջոցառումներին պատշաճ պատրաստվելու անհրաժեշտությամբ:

1991թ. ՀՀ կառավարության որոշմամբ Նախարարների խորհրդին կից ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե, իսկ դեկտեմբերի 5-ից նախագահի հրամանով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992թ. հունվարի 28-ին պատմական որոշում կայացվեց «ՀՀ պաշտպանության մասին», այսինքն՝ Հայոց Ազգային բանակի ստեղծման:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *