Սահմանադրական դատարանն այսօր հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ՀՀ ՍԴՈ-1459 որոշումը։
Մասնավորապես եզրափակիչ հատվածում նշվում է.
Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության
168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 170-րդ հոդվածը,
ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի
63, 64 և 69-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց.
1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ
հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ Վճռաբեկ դատարանի կողմից գործն ըստ էության չլուծող դատական
ակտերի վերանայման արդյունքում նոր դատական ակտ կայացնելու լիազորությունը
տվյալ հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելն է:
2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով վիճարկվող դրույթը դիմողի
նկատմամբ կիրառվել է այլ՝ Սահմանադրական դատարանի մեկնաբանությունից
տարբերվող մեկնաբանությամբ, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին»
սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի՝ դիմողի նկատմամբ կայացված
վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է
վերանայման՝ օրենքով սահմանված կարգով:
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը
վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին՝ ժամը 14:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Դավիթ Գրիգորյանի, տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը:
0 Մեկնաբանություն