Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին ՍԴ շենքում։
Միաժամանակ շենքի դիմաց հավաքվել են Թովմասյանի աջակիցները։ Նրանց թվում են Արդարադատության նախկին նախարար իրավաբան Դավիթ Հարությունյանը, ՀՅԴ գործիչ, իրավաբան, քաղաքական գործիչ Արծվիկ Մինասյանը, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, իրավաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, փաստաբան, իրավաբան Արսեն Բաբայանը, քաղաքագետ Տիգրան Քոչարյանը, «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր, իրավաբան Գարեգին Պետրոսյանը, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, իրավաբան Էլինար Վարդանյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտկառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանը, «Քաղաքացիական Գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար, հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանը, «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը, «Ռազմիմֆո» ռազմական վերլուծական կայքի հիմնադիր Կարեն Վրթանեսյանը, ՎԵՏՕ նախաձեռնությունը և այլք։
Ավելի ուշ Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել։
Մանրամասն՝ այստեղ
0 Մեկնաբանություն