Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում կառաջադրի նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը:
Այդ մասին Ջհանգիրյանն ասաց լրագրողների հետ զրույցում:
«Ես համաձայնել եմ թվապես մեծամասնություն խմբակցության կողմից առաջադրվելուն, բայց ես քաղաքական պաշտոն չեմ զբաղեցնում, քաղաքական թիմի անդամ չեմ դառնում: Ես գնում եմ մասնագիտական աշխատանքի»,- ասաց Ջհանգիրյանը:
0 Մեկնաբանություն