Քաղաքականություն

ԻՄ ՔԱՅԼԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻՆ

Լոռու մարզպետարանի մեզ մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության Լոռու մարզից վարկանիշային ընտրակարգով ընտրված պատգամավոր Արամ Խաչատրյանը պատգամավորական մի քանի գրություններով դիմել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին: Բանն այն է, որ ըստ մեր աղբյուրների, Ա. Խաչատրյանը կասկածի տակ է առել մարզպետի կողմից պետական միջոցների նպատակային օգտագործումը, մասնավորապես՝ վառելիքի ծախսը, դպրոցական խորհուրդների անդամների նոր կազմը, Վանաձորի քաղաքապետարանի կողմից «Քաղաքացու Օր» միջոցառման ծախսերի վերահսկողությունը:

Ուշագրավ է այն փաստը, որ ՔՊ-ական մարզպետին կասկածում է թիմակիցը, ավելին՝ համաքաղաքացին և պայքարի ընկերը:

Մենք փորձեցինք կապ հաստատել Արամ Խաչատրյանի հետ, սակայն վերջինս սկզբում խոստացավ քիչ հետո հետ զանգահարել, որից հետո՝ մեր զանգերին չպատասխանեց:

Հուսով ենք, որ այս հրապարկման արդյունքում պատգամավոր Ա. Խաչատրյանը արդեն հրապարակային կասի, թե ի՞նչ կոռուպցիոն ռիսկեր է նկատել մարզպետի գործունեության մեջ, իսկ մարզպետ Ղուկասյանն էլ հերթական անգամ «ապատեղեկատվություն» չի որակի մեր հրապարակումը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *