Այս օրը տարբերվեց նրանով, որ ՀՀԿ խմբակցությունը միանգամից լքեցին երկու հանրապետականներ՝ Արթուր Գևորգյանը և Շիրակ Թորոսյանը։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր մեկնաբանել է այդ փաստը։
Իդեպ նա չի շտապել գնահատական տալ Արթուր Գևորգյանի արարքին, իսկ Շիրակ Թորոսյանի մասին նա ասաց.
«Խմբակցությունը միաձայն որոշեց իր քաղաքական դիրքորոշումը արտահայտել այդ իրավիճակին եւ բացի իր դիմումից խմբակցությունը հանդես եկավ նման քաղաքական որոշմամբ եւ Շիրակ Թորոսյանը դուրս է եկել խմբակցությունից»:
Ինչն է պատճառը և արդյոք կլինե՞ն նոր հեռացողներ հարցին, Շարմազանովը նշեց. «Կուսակցություն գալիս են, գնում են, դուրս են գալիս տարբեր պատճառաբանություններով»:
Հարցին՝ Արթուր Գեւորգյանի, Շիրակ Թորոսյանի մանդատը վայր դնելը ճի՞շտ եք համարում՝ նա ասաց, որ ճշմարտությունը հարաբերական է, ԱԺ կանոնակարգ օրենքն է հնարավորություն տալիս. «Տարբեր մոտեցումներ կան, ես ասել էի, որ եթե կուսակցությունը որոշի կողմ քվեարկել, ես դեմ կքվեարկեմ եւ վայր կդնեմ մանդատս»
0 Մեկնաբանություն