ՀՀ գլխավոր դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունն անընդհատ հավաստիացրել են, որ Մարտի 1-ի գործի բացահայտմանը խանգարում են հետախուզման մեջ գտնվող անձինք,-լրագրողների հետ հանդիպմանը նշել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը` հավելելով՝ մարդիկ ասում են` պատրաստ են գալ, ցուցմունք տալ, ՀՔԾ-ն չի ընդառաջում: Պատգամավորը հրապարակել է Ինտերպոլի մի փաստաթուղթ՝ ուղղված ՀՀ ինտերպոլի ազգային բյուրոյին։ Դրանում նշվում է, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ Ինտերպոլը հրաժարվել է հետախուզում հայտարարել՝ գործը համարելով քաղաքական: «Ինտերպոլը մերժել է նաև համագործակցել մեր երկրի հետ կոնկրետ դեպքով: Կոչ են արել ՀՀ իրավապահներին` անձի նկատմամբ չօգտագործել Ինտերպոլի խողովակները»,- ասել է նա: Ինտերպոլը համարում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունն անհիմն քաղաքական գործ են սարքել ու այդ գործով իրենք չեն կարող որևէ մեկի տեղաշարժը սահմանափակել կամ որևէ մեկի նկատմամբ հետախուզում հայտարարել։
0 Մեկնաբանություն