Քաղաքականություն

Իշխա՛ն, չափերդ ճանաչիր և այլոց տեղապահի կարգավիճակից դուրս արտահայտություններ մի արա. Դավիթ Խաժակյան

Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Իշխան Սաղաթելյանը երեկ ասուլիսի ժամանակ տեսնելով լրագրողների բազմությունը ոգևորվել և իրեն թույլ է տվել իր տրամաչափից մեծ արտահայտություններ Մարուքյանի հասցեին: 
Ադրբեջանին ուղղված և Մարուքյանի կողմից հրապարակված 6 կետերի բովանդակությունը թողած Իշխանը իր չափը չճանաչելով փորձել է վիրավորել Մարուքյանին: 
Նա, հավանաբար, մոռացել է, որ Փաշինյանի կառավարությունում ՀՅԴ քվոտայով Գեղարքունիքի մարզպետ է աշխատել և աչքի է ընկել միայն այն ժամանակ, երբ Արսեն Թորոսյանի լայվի շրջանակներում Սևանի ջրում լող է տվել, որպեսզի մարդկանց համոզի, որ ամեն բան կարգին է, և կարող են գնալ Սևանի իր հյուրանոց հանգստանալու: Եթե այդ ընթացքում նա մարզպետ չլիներ, հավանաբար, ասելու էր, որ ջուրը ազգադավ իշխանություններն են պղտորել...
Իշխա՛ն, 2020-ին ՀՓՇ 1-ի ժամանակ Մարուքյանի կուսակցական կաբինետի դռան առաջ հերթ էիր կանգնում և համոզված եմ դեռ էլի ես կանգնելու, բայց այդ խոսքերիցդ հետո ի՞նչ երեսով, չգիտեմ: Չափերդ ճանաչիր և այլոց տեղապահի կարգավիճակից դուրս արտահայտություններ մի արա...

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *